20 ժամից ավելի է՝ հումանիտար օգնությունը կանգ...

«Արցախի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Ասաց, որ սահմանված կարգով և օղակներով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին, բայց քար լռություն է, դեռ պատասխան չկա։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ, որը ներառում է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոնեղեն, մանկական սնունդ, աղ, կաթի փոշի և դեղորայք։ Մեքենաները կանգնած են Հակարիի կամրջից քիչ հեռու։ Ադրբեջանը հրաժարվում է բեռների մուտքն Արցախ թույլատրել։

Մանրամասն՝ տեսանյութում։