Գյումրիից դեպի Լառնակա թռիչք ունենք, բայց այդ թռիչքը շաբաթը 1 անգամ է. Կարիք կա լրացուցիչ խթաններն օգտագործել «Շիրակ» օդանավակայանն ավելի զարգացնելու համար, մանավանդ որ Հյուսիս-հարավն ամբողջությամբ կառուցված է: Այս մասին, այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
«Ճիշտ նշվեց, որ Երևանի 9-րդ Մասիվից ավելի ուշ ես հասնում օդանավակայան, քան Գյումրիից «Զվարթնոց»,–ասաց նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե «Վիզեյր»–ով ինչքան է տոմսը դեպի Լառնակա, ինչին պարզպետը պատասխանեց. «Երբեմն 20-30 դոլարով հնարավոր է լինում թռչել, դա ավելի էժան է, քան տաքսիով Գյումրիից հասնես Երևան»։
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հավելեց՝ երեկ ստուգել է տոմսերի արժեքները, և 17,99 դոլար է եղել Գյումրիից Լառնակա մոտակա ժամանակվա չվերթի գինը:
«Ձմեռային շրջանում նվազեցվել է շաբաթական չվերթների քանակը՝ ելնելով ուղևորահոսքից, բայց ավիաընկերությունը, ապրիլից սկսած, ավելացնելու է շաբաթական չվերթների թիվը»,- ասաց նա:



