2 տարի է անցել, կոկաինի գործը դեռ դատարան չի...

2026թ. պետական բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են: Այս պահին զեկույցով հանդես է գալիս ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։  «Կա սխեմա. հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում իքս գումարի հարկ վճարել՝ հակառակ դեպքում սպառնում՝ ձեզանով կզբաղվեն քննիչները: Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են իքս գումարի վճարում անել ինչ-որ հաշվեհամարի, որը հետո վերադարձ կարվի կամ ոչ, հակառակ դեպքում՝ սպառնում կալանավորել»,- դմելով ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին ասաց Ագնեսա Խամոյանը՝ հնչեցնելով մի քանի հարցեր։