« «Աջանյակ» մետրոյի կայարանը, որը որպես դարի ձեռքբերում է ներկայացվում, ֆունդամենտալ հակասում է գլխավոր հատակագծին։ Այսօր, կոնկրետ որտեղ կառուցվում է 2 նոր մետրոյի կայարաններ դրանք հակասում են գլխավոր հատակագծին»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը։
«Մի փոքրիկ դրվագը ցույց է տալիս այս ողջ համակարգի անտրամաբանական ընթացքը և հիմա գիտենք, որ նախատեսվում է Երևանի նոր գլխավոր հատակագիծ, որը որևէ խնդիր չի լուծելու, հերթական անգամ փողը վատնեու ենք ստանալու ենք՝ որևէ խնդիր չլուծող փաստաթուղթ»,-ասաց ճարտարապետը։



