«Բերման ենթարկվածների թիվը վերջին տվյալներով 15-ն է: Այս պահին այլ տեղեկատվություն չունենք։ Եկեք քննարկենք ընդհանուր իրավիճակ հա՞, այն հավճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները, իրավապահ համակարգը արձանագրում է և արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանքեին մնացած բոլոր դեպքերին, ծանր հանցագործությունների դեպքերին, ամեն օր գրեթե համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն, հասարակության աչքի առաջ սպանություն, եթե այս նույն օպերատիվությամբ աշխատեին, ապա մենք կունենայինք հանցավորության էական նվազում։ Ուշի ուշով հետևում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



