170 միլիարդ դրամի պայմանագրեր՝ տեղական ընկերո...

2026-28 թվականների ծրագրի շրջանակներում՝ Հայաստանը 150 միլիարդ դրամ կհատկացնի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Կարևորելով ռազմական տեխնիկայի գնումների շուկայի դիվերսիֆիկացումը՝ նախարարն ընդգծել է նաև տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ եթե 2022 թվականին տեղական ընկերությունների հետ կնքվել էին 5,5 միլիարդ դրամի պայմանագրեր, ապա այժմ խոսքը 170 միլիարդ դրամի մասին է, որի արտադրանքի մեծ մասն արդեն մատակարարված է։

2026-28 թվականների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ևս 150 միլիարդ դրամ տրամադրել՝ տեղական արդյունաբերության զարգացման համար։