17 տարեկան, 2-րդ կուրսի ուսանող աղջիկը ո՞նց է նշանակվել Ավանի թաղապետի խորհրդական
Սեպտեմբերի 15-ից որպես ՀՀ Գլխավոր դատախազ կպաշտոնավարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Վերջինիս կենսագրության մեջ կարդում եմ, որ ծնվել է 1986թվականի փետրվարի 18-ին,2002 - 2006 թթ. – ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում( բակալավրիատ),2003 թվականի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականի մայիսը աշխատել որպես Ավան համայնքի ղեկավարի խորհրդական։ Մի բան չեմ հասկանում, 17 տարեկան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսում առկա համակարգով սովորող աղջիկը ո՞նց է նշանակվել Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանի խորհրդական։
ԱԺ երեսփոխաններից ոչ մեկին այս հարցը չի հետաքրքրել, պարզ է,թե ինչու՞։
Գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում



