
Պետական սեփականություն հանդիսացող 17 բնակելի տարածքներ կտրամադրվեն նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 15 ընտանիքի։
Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 37 (13 ընտանիք) անձանց սեփականաշնորհման են առաջարկվել ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4, ք․ Երևան, Մոլդովական փողոց 29/1 և Շիրակի փողոց 2/32 շենքերում գտնվող 14 բնակելի տարածք։
Տեղաբնակ հանդիսացող 6 ՀՀ քաղաքացիներին (2 ընտանիք) նվիրվել են ք․ Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 շենք, Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, Անդրանիկի փողոց 2 հասցեներում գտնվող 3 բնակելի տարածք: