Երեւանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 11-ին սաներից մեկի հայրը մտել է դպրոց եւ հարվածներ հասցրել 9-րդ դասարանի երկու աշակերտների։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ոստիկանություն 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում է ստացել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դպրոցի 8-րդ դպրոցի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։ Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին»,- ասաց Գաբրիելյանը։