163 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարա...

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 2782-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 24 դեպք։

Վերջին 1 օրում մահվան դեպք չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 2619 դեպք: