15 զինվորներին սպանե՞լ են․ ինչու են ստում իշխ...

Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հ1-ի եթերում հայտարարեց, թե 15 զինվորից 14-ի դին հայտնաբերվել է իրենց մահճակալի վրա պառկած։ Ըստ փրկարարական ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի հրդեհն այնքան կայծակնային է եղել, որ զինվորները չեն էլ հասցրել վերկենալ։

Այս հայտարարությունից օրեր անց, հրդեհից ծանր այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը վերջինն է քնից վերկացել ու տեսել է, որ զորանոցում բոլորը խուճապահար ելք են փնտրում, իսկ կրակը միջանցքից արդեն թափանցել է սենյակ։

Ստացվում է, որ փրկարար ծառայության գնդապետի և դեպքից տուժած զինծառայողի դեպքի նկարագրությունը 180 աստիճանով տարբերվում են միմյանցից։ Սա այս պատմության միակ կասկածելի դրվագը չէ։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, Քննչական կոմիտեն և հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նաև զինվորների այդ տուն տեղափոխվելու ժամանակի և հանգամանքների մասին լրիվ տարբեր վարկածներ են ներկայացրել։

Կասկածելի այս հայտարարությունները ավելի են խորացնում կասկածները տեղի ունեցածի վերաբերյալ։ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի հետ կապված պաշտոնական միակ վարկածը օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում: Մահացածների հարազատների մի մասը ևս համոզված է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ: Դիտավորության հնարավորության մասին է խոսում Արտակ Ասրյանը, որը որդուն՝ 19-ամյա Ռոստոմին, կիրակի է հուղարկավորել հայրենի Հոբարձի գյուղում: