15 զինծառայող մահացավ և որևէ մեկը քաղաքական պ...

Ուղիղ երեք տարի առաջ այս օրը տեղի է ունեցել մեր վերջին ժամանակների ամենաողբերգական իրադարձություններից մեկը, երբ 15 զինծառայողներ Ազատ գյուղում մի քանի րոպեների ընթացքում մահացան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ողբերգություն էր նաև այն, որ որևէ մեկը քաղաքական պատասխանատվության չենթարկվեց այս ողբերգությունների, ողբերգության և զոհերի համար: Ողբերգություն էր նաև այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ժամ հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ արդեն պաշտոնական վարկած հնչեցրեց: Դա դարձավ հիմնական վարկածը և սկսեց առաջ մղվել իրավապահ համակարգի կողմից: Ես որոշակի շփում ունեմ նաև զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր վստահաբար պնդում են` մանրամասներին տեղյակ լինելով, որ չէին կարող տղաները` 15 պատրաստված երիտասարդ չզգային կրակը չզգային ծուխը և անշարժացած մնային անկողնու վրա: Որևէ այլ տարբերակ չի քննարկվել:

Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ հետո կառավարության նիստում հնչեցնում է տարբերակ, վարկած և միայն ու միայն դա է, որ առաջ է քաշվում: Ես հիմա ուզում եմ ուշադրությունը հրավիրել իրավապահ համակարգին․ 15 երիտասարդներ չէին կարող անշարժացած մնալ մինչ 10-ը և ավել րոպեների ընթացքում կրակը առաջ էր գնում: Զբաղվեք իրական արդարադատությամբ»,- ասաց նա

Մանրամասն՝ տեսանյութում։