15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։
«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ: