Ապրիլի 10-ին արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են պարեկները:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. BMW մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, որը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն անչափահաս է, և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն, և ինքը դրա համար մտածված ինքնավար է կատարել՝ փորձելով վերջ տալ կյանքին։



