
Ընթացիկ ֆինանսավորումը կավելանա 12 միլիոն դրամով և կհատկացվի «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում բռնագրավման ենթակա անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատմանը և հաշվետվությունների պատրաստմանը: Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում:
Բացի դրանից, 1 միլիարդ 297 միլիոն դրամ է հատկացվել 45 միավոր տրոլեյբուս գնելու համար 30% կանխավճարի, ինչպես նաև 839 միլիոն դրամ՝ բազմաբնակարան շենքերում թվով 104 վերելակների փոխարինման համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ միջոցները կհատկացնի կառավարությունը:
Ըստ որոշման՝ մետրոյի ենթակառուցվածքների կառուցման համար Երևանի բյուջեն կկրճատվի 5 միլիարդ 266 միլիոն դրամով:
Նա խոստացել է, որ քաղաքացիները հաջորդ տարի մետրոյի նոր կայարանի առումով «կոնկրետ արդյունքներ» կտեսնեն: