111,615 մլրդ դոլար. 2024-ին գրանցվել է «սառը...

2024-ին գրանցվել է «սառը պատերազմի» ավարտից ի վեր զենքի համաշխարհային շրջանառության ամենաբարձր ցուցանիշը՝ 111,615 դոլար, հայտնում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը՝  նման աճը, ի թիվս այլնի, պայմանավորելով ռուս-ուկրաինական պատերազմով։

Կիևին ռազմական աջակցության շրջանակում ազատվելով հնացած զենքերից և ռազմական տեխնիկայի համակարգերից՝  Արևմուտքը սկսել է ժամանակակից և ավելի թանկ զինատեսակների լայնածավալ գնումներ։

«2024 թվականին սովորական սպառազինությունների համաշխարհային արտահանման/ներմուծման ծավալը կազմել է 111,615 միլիարդ դոլար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է «սառը պատերազմի» դարաշրջանի ավարտից ի վեր»,- հայտնել են Կետրոնում։

Համեմատության համար Կենտրոնը նշել է զենքի և ռազմական տեխնիկայի համաշխարհային արտահանման ծավալը նախորդ տարիներին՝ 2021 թվականին այն կազմել է 82,942  , 2022 թվականին՝ 106,185 , 2023 թվականին՝ 96,889 միլիարդ դոլար։