10–ից ավելի ՀՅԴ–ականներ են ձերբակալվել

Այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հյայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավել անդամներ։ Այս մասին հայտնում է «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ոստիկանության բաժիններ են այցելել փաստաբաններ, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։