1000 ԱՄՆ դոլար մրցանակ` Փաշինյանի ստերն արվես...

Այսօր՝ ապրիլի 15-ին, «ՍուտՆիկոլ» նախաձեռնության ղեկավարներ Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը համատեղ ասուլիս ունեցան՝ իրենց բերման ենթարկվելու հետ կապված: Նարեկ Սամսոնյանը խոսեց իրենց հետագա անելիքների մասին. «Մենք որոշեցինք հայտարարել մրցույթ և նաև դրամահավաք: Մրցույթ այն քաղաքացիների համար, որոնք կարող են արվեստի միջոցով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը, թեզիսը:

Հաղթողները ստանալու են 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ որպես մրցանակ: Մրցույթն անցկացվելու է ՖԲ-ում: Մինչև ամսի 26-ը մենք այդ հայտերը կընդունենք, կգնահատենք, ավելի մանրամասն մի քանի օրից կասենք: Ամսի 26-ին մենք կատարելու ենք հրապարակային բաց միջոցառում, որտեղ  մասնակիցներից ամենաշատ հավանումներ կամ նիկոլներ ստացած մարդիկ  կպարգևատրվեն»: