100% մասնակցություն առեւտրային կազմակերպությո...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Հանրապետության նախագահի հրամանագրով։ Մինչ այդ նա զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ պետական կառավարման համակարգում՝ նախկինների օրոք և մասնավոր հատվածում․ եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀ ֆինանսների նախարար, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների խորհրդի անդամ և ֆինանսական տնօրեն։

Անշարժ գույք

 «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով փոխվարչապետի 2024-ի հայտարարագիրը, պարզեց, որ փոխվարչապետը համատեղ սեփականության իրավունքով տիրապետում է մի շարք անշարժ գույքերի՝ Երևանում և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող բնակարանին, անհատական բնակելի տանը, ավտոտնակներին և հողամասերին։

 Մասնավորապես, 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն, փոխվարչապետը տարեսկզբին ուներ 6 միավոր անշարժ գույք․

 • Այգետնակ (ամառանոց) – Երևան, Շենգավիթ, համատեղ սեփականություն

o Ձեռքբերում՝ 30/05/2008 (այլ եղանակով)

 • Հողամաս – Տավուշ, Դիլիջան, համատեղ

o Ձեռքբերում՝ 02/11/2007 (գնում)

o Օտարում՝ 10/12/2024 (վաճառք)

 • Ավտոտնակ և ավտոկայանատեղի – Կոտայք, Ջրվեժ, համատեղ

o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

 • Պաշտպանված ավտոտնակ/ավտոհանգրվան – Կոտայք, Ջրվեժ, համատեղ

o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

 • Հողամաս – Կոտայք, Ջրվեժ, համատեղ

o Ձեռքբերում՝ 02/07/2019 (գնում)

 • Բնակարան – Երևան, Կենտրոն, համատեղ

o Ձեռքբերում՝ 24/10/2016 (գնում)

 • Անհատական բնակելի տուն – Կոտայք, Ջրվեժ, համատեղ

o Ձեռքբերում՝ 02/07/2009 (գնում)

 Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող հողամասը, որը ձեռք էր բերվել 2007 թվականին, 2024 թվականի դեկտեմբերի 10-ին վաճառվել է։ Սակայն հայտարարագրում վաճառքի գումարը չի նշվում, ինչը կարող է լրացուցիչ պարզաբանման կարիք ունենալ։– 2024 թվականին ձեռք է բերվել 12,2 մլն դրամ արժողությամբ SUZUKI, մինչդեռ MAZDA-ն վաճառվել է 5,225 մլն դրամով։ Տարբերությունը կազմում է գրեթե 7 մլն դրամ, ինչը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական աղբյուր։

 Դրամական միջոցների կառուցվածք – Փոխվարչապետը հայտարարագրել է համեմատաբար բարձր դոլարային կանխիկ միջոցներ (ընդհանուր՝ 30,000 ԱՄՆ դոլար՝ ավանդ, հաշիվ, կանխիկ), ինչը պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում սովորաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում՝ դրամական միջոցների աղբյուրների և պահպանման ձևի տեսանկյունից։

 

Բիզնես մասնակցություն – Փոխվարչապետը շարունակում է ունենալ բաժնեմասեր առևտրային կազմակերպություններում, այդ թվում՝ 100% մասնակցություն «ԿՈԴԵՈԳՌԱՄ»-ում։ Հասարակական հետաքրքրության հարց է մնում կառավարման գործընթացներին ներգրավվածության աստիճանը և շահերի բախման հնարավոր ռիսկերը»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: