10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին...

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը  Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

NEWS.am-ի  թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ:

Ալիյանի եղբայրը NEWS.am-ին պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:

Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին: