1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ...

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել են ԲԿ-ից:

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշերն էր բուժկենտրոն տեղափոխվել:

Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է:

Ավելի վաղ ՆԳ նախարարը հայտնել էր, որ 1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք: