1-օրյա տոմս՝ 400 դրամ, 7-օրյա տոմս՝ 2000 դրամ...

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նախագիծ է ներկայացվել Երեւանի ավագանու օրակարգում, որը ուղեուրատոմսի նոր փաթեթներ ու սակագներ է առաջարկում:

Ըստ այդմ, առաջարկվում է.

24 ժամյա տոմս՝ 400 դրամ, անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ,

7-օրյա տոմս՝ 2 000 դրամ, անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ,

30-օրյա տոմս՝ 5 500 դրամ, անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ,

6-ամսյա տոմս՝ 20 000 դրամ, անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ,

1 տարվա տոմս՝ 35 000 դրամ, անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարնի համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: