1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվ...

1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 15-ին անցկացվել է շարային ստուգատես։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։

Ստուգվել են զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ամրակցված հանդերձանքն ու հաստիքային միջոցները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։