1-ին կիասմյակի տվյալներով ամենախոշոր հարկ վճա...

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ այդմ, առաջին հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 64 մլրդ դրամի հարկ: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել էր ընդամենը 34,7 մլրդ դրամի հարկ: Աճը գրեթե կրկնակի է:

Երկրորդ հորիզոնականում է Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը վճարել է 32,3 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով առաջին հորիզոնականն էր զբաղեցրել, ինչը զարմանալի ցուցանիշ էր:

Երրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան», որը վճարել է 27,6 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 30,6 մլրդ դրամի հարկ:

4-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Գրանդ Տոբակոն» (23,6 մլրդ դրամի հարկ): Նախորդ տարի այս ընկերությունը վճրել էր 20,2 մլրդ դրամի հարկ:

5-րդ հորիզոնականում է հայտնվել «Փրիթի Ուեյ»-ը (17,6 մլրդ դրամ): Այս ընկերությունը նախորդ տարի 7-րդ հորիզոնականում էր 15,7 մլրդ հարկով:

6-րդ տեղում է «Ամերիաբանկն» է, որը վճարել է 17,5 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս բանկը 4-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 19,9 մլրդ դրամի հարկ:

7-րդ հորիզոնականը զբաղեցրել է «ՎԻՎԱ Արմենիան» (10,7 մլրդ դրամ):

8-րդ հորիզոնականում է «CPS էներգի գրուպը» (9,7 մլրդ դրամի հարկ):

Այնուհետեւ հաջորդում են «Սոֆթ կոնտրաստ» եւ «Սիթի» ընկերությունները: