
Բելգորոդի մարզում «Первый канал»-ի նկարահանող խումբը պայթել է ականի վրա։ Նրանց ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան մահացել է, իսկ օպերատոր Դմիտրի Վոլկովը, որը նրա հետ էր, վիրավորվել է։
Այս մասին հայտնում է Aaratnews.am-ը՝ հղում անելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
«Աննան 35 տարեկան էր, շուտով լինելու էր նրա ծննդյան տարեդարձը: Նա ավարտել է լրագրության բաժինը և վարժ տիրապետում էր իսպաներենին: Նա աշխատում էր «Россия Сегодня» գործակալության իսպանական խմբագրությունում: 2023 թվականից Առաջին ալիքում ռազմական թղթակից էր, ռեպորտաժներ էր պատրաստում հատուկ գործողությունների գոտուց»,- հաղորդում է հեռուստաալիքը: