2023 թվականը մայրաքաղաքում աննախադեպ էր շինբարեկարգման աշխատանքների ծավալներով։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առանձնացնելով հատկապես բակերի և այգիների հիմնանորոգման աշխատատնքները։
«Մայրաքաղաքում 35,2 կմ երկարությամբ փողոցների միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, ինչն առաջին անգամ է արվել Երևան քաղաքում»,- ասաց քաղաքապետն ընդգծելով, որ մայրաքաղաքում այս տարի ավելացվել է 60 թեքահարթակ. « 2024 թվականին թեքահարթակների համար շեշտակի ավելացրել ենք բյուջեն և հաջորդ տարի ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվելու»։
Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ շուրջ 40կմ երկարությամբ գազատար ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար. խնդիրը հիմնովին լուծված է:



