«Ժամանակ». Աջակցության գումարի վերադարձ վերադ...

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության մարզային վարչությունների պետերի հրահանգով ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր ստացել են կառավարության կողմից հաստատված աջակցության 9-րդ ծրագրի աջակցության գումարը, կանխիկ վերադարձնում են վերադասին: Միայն թե հասկանալի չէ, թե ինչ է լինում այդ գումարի հետ, և այն արդյո՞ք վերադարձվում է պետբյուջե:

Խոսքը անչափահաս երեխաներին հատկացվող 26 հազար դրամի մասին է, որը կարող էին ստանալ միայն համավարակի պատճառով աշխատանքը կորցրած անչափահաս երեխաների ծնողները, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները չէին կարող լինել այդ ծրագրի շահառուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: