Որն է ԱՊՀ ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման ին...

Այսօր տեղի կունենա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսային ձեւաչափով։ Օրեր առաջ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Հանդիպումն ունի իր ընթացիկ օրակարգը, սակայն ուշագրավն այս դեպքում այն է, որ հանդիպումը առաջինն է, որի ընթացքում ալեգորիկ ասած՝ նույն սեղանի շուրջ կհավաքվեն ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ի շարս ԱՊՀ անդամ երկրների մյուս արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին արած բացահայտիչ հայտարարություններից հետո։ Ուշագրավ է, որ այս հանդիպումից ժամեր անց էլ հրապարակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախկին վարչապետների միջնորդությամբ ազատ արձակելու մասին որոշումը։

Ինչ խոսք, այս երկու հանգամանքները իրավիճակը դարձնում են բավականին ինտրիգային, քանի որ օրեր առաջ տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան-Սերգեյ Լավրով հեռախոսազրույցը, ըստ մամուլի հրապարակումների, որոնք եղել են ինսայդերական աղբյուրների փոխանցած տեղեկությունների հիման վրա, բավական անհարթ է անցել եւ Լավրովի կողմից բավական կոշտ մտքեր են արտահայտվել։ Ու չնայած, որ Զոհրաբ Մնացականյանը լրագրողների կողմից այս հարցին անդրադարձի ժամանակ հերքել է, սակայն այն նյարդային-կիսաջղաձիգ վիճակը, որով նա արել է դա, մատնում է, որ ինսայդերական ինֆոները այն էլ ԱԳՆ-ի հետ կապված, մեծ հաշվով ճիշտ են։

Հետաքրքրական է նաեւ այն, որ այս հանդիպումը նաեւ հաջորդում է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից Լավրովի արդեն հայտնի բացահայտիչ հայտարարությունների առումով արած արձագանքին, ինչից կարելի է հասկանալ, որ Վաշինգտոնում ուրախ չեն, որ Մոսկվան այս հարցում սկսել է «վարագույրը վերեւ բարձրացնել», բայց եւ փորձում են «Կովկասի խաղաղարարի» դափնեպսակում չկորցնել իրենց փայաբաժինը։