Սանասարյանը կանխամտածված չէր կարող վնաս պատճա...

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց` ես որքան ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին, իմ ներքին համոզմունքն է, որ նա դիտավորությամբ, կանխամտածված կամ չարամտությամբ չէր կարող վնաս պատճառել:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր էր չմտածված կերպով վնաս պատճառել պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող դատողություններ անել, պետք է սպասենք՝ մինչև նախաքննությունն ավարտվի, և հանրությունն այդ կապակցությամբ իրազեկվի»։

Պատգամավորը բացառեց քաղաքական պատվերի հնարավորությունը և այն, որ նոր Հայաստանում իրավապահ մարմինները որևէ մեկի «գլխին գործ սարքեն»։

Լրագրողները Մարիա Կարապետյանից նաև հետաքրքրվեցին՝  խոսե՞լ է «Մերժիր Սերժին» նախաձեռնության շրջանակներում միասին աշխատած ընկերոջ՝ Դավիթ Սանասարյանի հետ։ Պատգամավորը բացասական պատասխան տվեց։