Պուտինն ուղերձով դիմել է հայ ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ղեկավարին և հայ ժողովրդին:

«Մենք շնորհակալ կերպով հիշում ենք մեր հայրենակիցների հերոսությունների մասին, որոնք պաշտպանեցին իրենց երկիրը և աշխարհը փրկեցին ֆաշիզմից: Մենք հիշում ենք հերոսներին, որոնք արիաբար մարտնչել են մարտադաշտում և աշխատել թիկունքում: Մեր ընդհանուր պարտքն է հարգել նրանց հիշատակը, հիշել նրանց հերոսությունը, անթիվ զոհերին և հոգատարությամբ պատել վետերաններին»,-ասված է Պուտինի ուղերձում:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ մաղթելով նրանց առողջություն, երկարակեցություն, խաղաղություն և բարեկեցություն:

Նման ուղերձներ Պուտինը հղել է ԽՍՀՄ մյուս նախկին պետություններին ևս: