Ովքեր են գնալու Սերժ Սարգսյանի դատավարությանը

գրառում պետականամետ եւ շնորհակալ լինելու մասին….
Փետրվարի 25-ին մասիվի դատարանի բակը մարդաշատ կլինի։ Մարդիկ կգան տարբեր դրդապատճառներով։
1. Կլինեն մարդիկ, որոնք գիտակցում են, որ այն մարդը, ով այդպես էլ որեւէ միջազգային ամբիոնից չասեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը փորձում է շինծու գործով հաշվեհարդար տեսնի այն մարդու հետ, ով դա ոչ միայն ասել է, այլ նաեւ ժամանակին արել է հնարավորն ու անհնարինը դրա համար
2. Կլինեն մարդիկ, ում քաղաքական թիմի առաջնորդին անարդարացի ու հորինված մեղադրանքով փորձում են լռեցնել՝ չհասկանալով, որ այդ մեթոդները ոչ թիմի առաջնորդի, ոչ էլ որեւէ թիմակցի վրա չեն ազդում
3. Կլինեն մարդիկ, որոնք որեւէ քաղաքական թիմից չեն, գուցե մեր իշխանության օրոք մեզ ընդդիմադիր են եղել, բայց գիտակցում են, որ եթե հիմա ատելության թիրախում մենք ենք, ապա մեզանից հետո անցնելու են մնացած բոլոր այլախոհներին «սանրելուն»
4. Կլինեն մարդիկ, որոնց Սերժ Սարգսյանը օգնել է ուսման հարցում, միջնորդությամբ, խորհրդով ու որոնք չեն ուրացել դա
5. Կլինեն մարդիկ, ում գերագույն գլխավոր հրամանատարին չի կարողացել կոտրել թշնամին, բայց այսօր ապարդյուն փորձեր է անում մեր իբր անկախ դատական համակարգը
6. Կլինեն մարդիկ, որոնք իշխանափոխությունից հետո են ճանաչել Նախագահին ու գիտակցել իր խոհեմությունը

Եթե դու գտար քեզ այս բնորոշումներից մեկում, բայց ես չեմ հանդիպելու քեզ ամսի 25-ին, ապա դու դեռ երկու օր ունես խորհելու։ Ես գիտեմ, որ բարդա, գիտեմ, որ բոլոր այնտեղ կանգնածներին ցուցակագրելու են, բայց որն է քեզ համար ավելի կարեւոր ու պատվական. հայտնվել Նիկոլ Փաշինյանի «անցանկալիների» ցուցակում, թե «վախեցողների» ցուցակում…
Հետաքրքիրն այն է, որ չեկողներին Նախագահը մեծին հարիր ներողամտությամբ չի հանդիմանի, հաջորդ անգամ տեսնելիս առանց մի բառ ասելու կլսի կեղծ պատճառաբանությունները կամ կեսից կընդհատի ու կասի « նորմալ ա »։ Հավանաբար նույնիսկ ինձ կհանդիմանի այս գրառման համար, բայց դու հո կիմանաս, որ ազդեցությունդ, գիտելիքներդ ու փորձառությունդ վաստակել ես մեծավ մասամբ հենց իր շնորհիվ։
Դու մի անգամ կարող էիր խոսել 2018-ին՝ լռեցիր։ Այժմ կյանքը քեզ տալիս է երախտագիտությունդ, նվիրվածությունդ ու հայրենասիրությունդ ապացուցելու եւս մեկ շանս։ Խորհուրդ կտամ չկորցնես։

Գրում է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում