Սիփան Փաշինյանը կեղծ տեղեկություն է տարածել․...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել

Այսօր, սակայն Ազգային Ժողովում, լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ընդունեց, որ այնուամենայնիվ պայթյուն եղել է․ «Երեկ երեկոյան բարձր պայթյունի ձայն է լսվել ոչ միայն Իջևանում, այլև Նոյեմբերյանում, Դիլիջանում, Բերդում: Տավուշի մարզում որևիցե դեպք չի գրանցվել, այդ պայթյունը եղել է օդային զորավարժությունների հետևանքով: Կարող եմ ասել, որ ոչ մի մարդու որևէ վնաս չի հասցվել»,- ասաց Սիփան Փաշինյանը: 

Ըստ էության կեղծ տեղեկությունների դեմ անհաշտ պայքար սկասած իշխանության վառ դեմքերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում։ Փաշինյանը երեկ քաղաքացիներին մեղադրում էր կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, բայց պարզվեց, որ կեղծ տեղեկություն տարածողն իրականում ինքն է և պայթյուն Տավուշի մարզում եղել է։