Սեպտեմբերից 19-ից սկսած՝ ռուս խաղաղապահներն Ա...

ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Շուշիի շրջանում մեկ դիտակետ են փակել։

«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման և զինաթափման հանգամանքով պայմանավորված՝ օրվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ՝ Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ռուս խաղաղապահների 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ »,- նշված է տեղեկագրում։

ՌԴ ՊՆ հայտնել է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում․

«Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։