Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստ...

Լրագրող, հաղորդավար Հռիփսիմե Առաքելյանը ֆոյսբուքյան իր էջում գչում է․

«Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան եկող շարժման նախօրեի կտրուկ աճը հիստերիա է առաջացրել ազգադավի մոտ։

Մեր տեղեկություններով, տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին՝ հատկապես քարոզչական գծի պատասխանատուներին ու ուժային կառույցների ղեկավարներին։

Հերթով զանգում ու հայհոյանքներ էր տեղում նրանց հասցեին, վերջում էլ սովորության համաձայն լակել ու անջատվել է։

Հիստերիայի բուռն նոպայի ժամանակ ազգադավը պահանջել է, որ այսօր ասուլիս կազմակերպեն իր համար, որպեսզի փորձի ինչ-ինչ ուղերձներ փոխանցի մայիսի 9-ին Երևան եկող քաղաքացիներին։

Կառավարությունում հիմա շփոթության մեջ են՝ չգիտեն ազգադավն իսկապե՞ս պետք է ասուլիս տա, թե՞ հարբած խոսել, անցել գնացել է։ Ամեն դեպքում, այս պահին իշխանական քարոզչամեքենան նախապատրաստական աշխատանքներ է տանում, որպեսզի եթե հանկարծ դավաճանը հաստատի ասուլիս տալու իր ցանկությունը, կարողանան ամեն ինչ արագ կազմակերպել»։