Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանի Դաշնությունում իր դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆին՝ Մոսկվային Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ կիբերհարձակման մեջ մեղադրելուց հետո։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Կարող եմ հավելյալ տեղեկացնել, որ արտգործնախարարը որոշել է հետ կանչել դեսպան Լամբսդորֆին Բեռլին՝ խորհրդակցությունների համար»,- ասել է ԱԳՆ խոսնակը։
Նա ասել է, որ Լամբսդորֆը մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում, իսկ հետո կվերադառնա աշխատանքի Մոսկվա։