Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունը նրանում էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»,- ասել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Զարիֆը վաղը՝ հունվարի 27-ին կժամանի Հայաստան: