«ՌԴ-ն կարող է տեղեկատվական գրոհներ ձեռնարկել...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կասկած չունի, որ Ռուսաստանը չարամտորեն թիրախավորելու է այս ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը․

«Ես ոչ մի կասկած չունեմ, այդ թվում՝ տեղեկատվության առումով», - ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե Ռուսաստանը կփորձի վնասել Օլիմպիադան։ Մակրոնի մեկնաբանությունները, որոնք արվել են Փարիզում ջրային մարզաձևերի նոր օլիմպիական կենտրոնի բացման կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ներկայացնում են անվտանգության արտաքին սպառնալիքների կամ խաղերի անխափան անցկացման վերաբերյալ նրա դիտարկումները:

Վերջին ամիսներին Մակրոնը ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ՝ խոստանալով, որ Մոսկվան կպարտվի, և չի բացառել, որ մի օր եվրոպական զորքերը կարող են մուտք գործել Ուկրաինա, չնայած՝ նաև հասկացրել է, որ Ֆրանսիան մտադիր չէ ռազմական գործողություններ հրահրել Ռուսաստանի դեմ: