Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի

31 քաղաքացի տարվել է  Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):