ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց...

Լեռնային Ղարաբաղից Հայաստան հոկտեմբերի 2-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 100  հազար  520 անձ:   «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

« Նախորդ օրվանից ցուցանիշը գրեթե չի փոխվել և սա նշանակում է, որ մարդկանց հոսքը հիմնականում դադարել  է և Լեռնային Ղարաբաղում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության որոշ զանգված։ Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաշվառում են անցել 89 հազար 107 անձ։