Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, կարկուտի...

Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ամբիոնից ելույթ է ունեցել և ասել, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը կանգնի Տավուշի կողքին: Իշխանությանն էլ զգուշացերել է, որ նման քայլի չգնա, հատվածական սահմանազատում չիրականացվի: «Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի:

ticketon.am
РЕКЛАМА

Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:  Գառնիկ Դանիելյանի խոսքով` Տավուշը պայքարեց, մաքառեց, ցույց տվեց, թե ինչքան շատ է սիրում իր հայրենիքը: