Իշխանական մամուլը սուտ տեղեկություններ է տարա...

Իշխանական մամուլն ու տելեգրամյան ալիքները գրում են, իբր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, պատգամավորների ուղեկցությամբ, հանրահավաքի ընդմիջման ժամանակ գնացել է «Երևան պլեյս»՝ խորհրդակցելու, որտեղ, իբր, գտնվում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

Նշենք, որ այս լուրը բացարձակ կեղծիք է՝ թեկուզ հենց միայն նրանով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղակայված է այլ հասցեում, այն էլ՝ բիզնես կենտրոնում և չի գտնվում այդ հյուրանոցում։

Իհարկե՝ իշխանական քարոզչամեքենան և գլխավոր քարոզիչը հիվանդագին սովորություն ունեն հակաիշխանական բոլոր գործողությունների հետևում տեսնել Ռոբերտ Քոչարյանին, և, սովորության համաձայն, դա անում են սուտ տարածելով։