«Հրապարակ»․ «Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վե...

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «Վիլիսի»։

Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել երիտասարդ սերնդի վրա․ «վերելքին» մասնակցել են իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդները։

Ուխտագնացությանը հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը: Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում