Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը աշխա...

Այսօր Shamsyan.com-ը լուր էր տեղադրել, ըստ որի Արաբկիրի նախկին թաղապետ, «Համահայակական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը ոստիկանություն է դիմել, հայտարարելով որ իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը թալանել է իրեն։

Քիչ առաջ Հայկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ աղմկահարույց բացահայտումներ է անում Հովհանես Շահինյանի և ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին` ներկայացնելով փաստեր, թե ինչպես են վերոնշյալ անձինք Հայկ Բաղդասարյանին խնդրել հավաքել թիմ, ստեղծել լրատվական ռեսուրս, զբաղվել PR-ով, սակայն այդպես էլ չեն վճարել։

Հավելենք, որ Հայկ Բաղդասարյանը սեփական միջոցներով է գնել մեդիայի աշխատանքի համար նախատեսված գույքը, մասնավորապես Հովհաննես Շահինյանի մատնանշած համակարգիչները։ Հայկ Բաղդասարյանը պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել զրպարտության և բարի համբավը արատավորելու համար։