ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյա...

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի քաղաքացիներ,

ինչպես արդեն նշել է պարոն Անդրանիկ Թևանյանը (Andranik Tevanyan), իր գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ի դեմս համանուն խմբակցության, դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում:

Հուսով ենք, որ Վարչական դատարան, անդրադառնալով բոլոր հիմքերին, կբավարարի Մեր ակնհայտ հիմնավոր պահանջը, որը, վստահ եմ, բխում է Երևանցու ու առհասարակ Հայության իրավական, սոցիակալակն և քաղաքացիական շահերից, որովհետև չի կարող 1300% թանկացումը լինել իրավաչափ, հատկապես, երբ նման թանկացման միակ հիմք նշվել է Կենտրոնի բեռնաթափումը, որը, ակնհայտ է, որ ունի 0% արդյունավետություն, իսկ ՀՀ քաղաքացու գրպանն էլ ռեզինից չէ:

Իրավունքի գերակայությունը պիտի հաղթի, որպեսզի այսուհետ ոչ մի իշխանություն չփորձի իր անարդյունավետ գործունեությունը կոմպենսացնել քաղաքացու հաշվին»։