«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ե...

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իբր սպրդած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունը, ըստ որի՝ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության ծրագիր է մշակվել։ 

Զախարովան նշել է․ «Ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ արձագանքը այս վկայությունների վերաբերյալ։ Չենք զարմանա, որ այդ փաստաթղթի ծրագրերը, ըստ որի՝ ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազան և ՌԴ սահմանապահները պետք է փոխարինվեն ԱՄՆ-ԵՄ-ՆԱՏՕ մասնագետներով, ԱՄՆ-ԵՄ կողմից ՀՀ սահմանին Իրանի և Ադրբեջանի դեմ հրահրիչ աշխատանքները, ՀՀ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների ու էներգոհամակարգի վերակողմնորոշումը, դեմոնտաժելով Մեծամորի ԱԷԿ–ը, իրապես ՀՀ-ին հարկադրվում էին Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից՝ քանդելով ՌԴ-ՀՀ կապերը թե՛ անվտանգության թե՛ տնտեսական առումներով։ Արևմտականները ցանկանում են նաև կռվեցնել հարևաններին, և Հայաստանը պետք է լինի գործիք, որով ԱՄՆ-ԵՄ–ը ցանկանում են նոր հրդեհ սկսել տարածաշրջանում։ Միամիտ է մտածել, որ Արևմուտքի քայլերը կամրապնդեն ՀՀ անվտանգությունը, տնտեսությունը, հակառակը, նրան ցանկանում են զրկել ազգայինից՝ պաշտպանությունից, տնտեսությունից, էներգետիկայից և փոխարենը տալ անիրագործելի ճանապարհային քարտեզներ ու, սեփական կոնյուկտուրային հարցերը լուծելով, սեփական խաղը խաղալով, հետո լքեն Հայաստանին»։