Գերմանիան Ադրբեջանից 4.2 հազար տոննա պնդուկ է...

Գերմանիան 2023 թվականին Ադրբեջանից ներմուծել է մոտ 4,2 հազար տոննա պնդուկ, ինչը վերջին 6 տարվա ընթացքում առավելագույն ծավալն է. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԳԴՀ դաշնային վիճակագրական վարչության տվյալներին։

2022 թվականի համեմատ ներմուծումը, ըստ վիճակագրական տվյալների, աճել է 73.5%-ով։ Դրամական արտահայտությամբ մատակարարումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 65,7%-ով՝ հասնելով մոտ 23,7 մլն եվրոյի: