Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար. Ես չեմ խոս...

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա պարզաբանեց, որ նման հնարավորությունը միայն քննարկվում է:

«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,- ասաց պաշտոնյան: