Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանո...

Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ․ այս մասին գրված է է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

ԲԴԽ-ի վերաբերյալ նաև նշվում է հետևյալը․ «Միևնույն ժամանակ, նախապատվությունը տրվում է անկողմնակալության և անկախության կասկածելի փորձ ունեցող, իշխանություններին հավատարիմ դատավորներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական արդյունք ստացած և քաղբանտարկյալներին դատապարտելու փորձ ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում առաջացրել է Հայաստանի իրավապաշտպան համայնքի բացասական արձագանքը»:

Անդրադառնալով կալանքներին, զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ակտիվիստներն ու իրավաբանները բողոքում են խափանման միջոց կալանքը որպես պատժիչ միջոց կիրառելու շարունակական պրակտիկայից։ «Թեև 2021 թվականից Հայաստանը կիրառում է այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը և պաշտոնանկությունը, սակայն նախնական կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը։