Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ իշխող խմբակցու...

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ իշխող խմբակցության պատգամավորներից ոմանք կարող են վայր դնել մանդատները։

«Կոնկրետ անձի հետ կապված նման հայտարարություն չեմ կարող անել, բայց չի բացառվում, որ որևիցե պատգամավոր իր մանդատը դնի ինչ-ինչ պատճառով, նաև՝ այլ պաշտոնի անցնելու համար», - ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական թիմում չկան սև ցուցակներ։

«Կա թիմ, մարտավարություն, իսկ սև ցուցակ չկա ու չի կարող լինել», - ասաց նա։