«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ձեր...

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ձերբակալվածներին․ մյուսները մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը՝ Միջազգային քրեական դատարանում լսումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ.

«Բոլոր ռազմագերիները, ինչպես նաև ձերբակալվածների մեծ մասը վերադարձվել են Հայաստան։ Մյուսները բանտում են ծանր հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ խոշտանգումների ու սպանության, ինչպես նաև ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և անջատողականության մեղադրանքով: Այլ կերպ ասած՝ նրանց կալանքը ոչ մի կապ չունի ռասայական խտրականության հետ: Նմանապես, Հայաստանի կողմից հայերի բռնի տեղահանման մեղադրանքները ոչ մի կապ չունեն ռասայական խտրականության հետ: Սակայն Ադրբեջանը լուրջ է վերաբերվում այդ հավակնություններին և թափանցիկության, փոխվստահության ապահովման նպատակով համագործակցում է Հայաստանի հետ», - նշել է նա։